Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վազգեն Մանուկյան. Պետք է իշխանություն, որը կկարողանա բանակցել դաշնակից պետությունների հետ

Վազգեն Մանուկյան. Պետք է իշխանություն, որը կկարողանա բանակցել դաշնակից պետությունների հետ
15.12.2020 | 20:59

Տնտեսությունը հիմա կատաստրոֆիկ վիճակում է՝ բյուջեի կատարում, ՀՆԱ-ի անկում և ներդրումների պակաս, կորցրել ենք հարյուր հազար հեկտար վարելահող, 15 հանք, և հասկանալի է, որ մենք չենք կարող դուրս գալ այս իրավիճակից առանց ներդրումների. երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Հասկանալի է, որ Հայաստանում ոչ մի նորմալ բիզնեսմեն ներդրում չի անի՝ անկայուն երկիր, պատերազմի վտանգ, կոմունիկացիաների խափանում և կարող է ներդրում անել միայն հայ բիզնեսմենը, որ ներդրում է կատարում, ոչ թե այս պահին գումար վաստակելու, այլ հետագայի համար, բայց այդպիսի ներդրումները մեծ թիվ չեն կարող կազմել: Կա մոտեցում ներքին ներդրումների, բացի այդ, մեր դաշնակից պետություններից պետք է կարողանանք անտոկոս կամ փոքր տոկոսով վարկ և որոշ օգնություններ վերցնել, որովհետև հույս ունենալ, որ մենք կկարողանանք դուրս գալ այս վիճակից առանց օգնության, հնարավոր չէ, դրա համար պետք է իշխանություն, որ կկարողանա բանակցել նրանց հետ, իսկ ներկա կառավարությանն աշխարհում ոչ մեկ լուրջ չի վերաբերվում»,- նկատեց նա:


Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ մեծ հույսեր էր կապում Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման առումով, սակայն ներկա իշխանությունները, մտնելով Կրոնական ազատության միջազգային դաշինք և ստորագրելով Չինաստանի դեմ փաստաթուղթը, այդ հարաբերությունները սառեցրին։ «Չինաստանի շահագրգռվածությունը Հայաստանի հետ շատ մեծ է: Իրենց համար շատ վտանգավոր է պանթուրքիզմը, իրենց մոտ 10 միլիոնից ավելի թուրքախոս ժողովուրդները և արտասահմանյան երկրները միշտ փորձում են միջամտել իրենց ցանկություններին, այդ տեսակետից Հայաստանին համարում են կարևոր պատնեշ և դաշնակից: Որպես ՀԽ նախագահ՝ հանդիպել եմ իրենց Քաղբյուրոյի 4-րդ անդամների և Կենտկոմի քարտուղարների հետ, ես այդպիսի դրական մոտեցում Հայաստանի նկատմամբ ոչ մի այլ երկրում չեմ տեսել: Բոլոր այցելությունները Չինաստանի կողմից անցել են շատ ջերմ և անպտուղ Հայաստանի կողմից»:

Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ ստրատեգիական շահերից ելնելով՝ կարող ենք սերտ համագործակցել նաև Իրանի հետ, պետք է մտնել Թուրքիայի դեմ նախաձեռնված ալյանսի մեջ, քանի որ այդ դաշտում հսկայական քանակությամբ արաբական երկրներ կան, որոնց համար երբեմն քաղաքականությունն ավելի շատ նշանակություն ունի, քան եկամուտը, տոկոսը. «Այսինքն` հնարավորություններ կան, պետք է ակտիվ ջանքեր գործադրել: Առաջին երկու տարին պետք է վարկերով առաջ գնալ և հետո կառուցել այն համակարգը, որը այդ հարցերը կլուծի»:

Դիտվել է՝ 3559

Մեկնաբանություններ